-
04.04.2017|
01:21
...թե ընտրությունների արդյունքներն ամենից ծանր տարել են ՕՐՕ-ում։ Այնքան ծանր, որ հետընտրական գործողություններին առնչվող մարտավարություն են մշակում, թեև ոչ թիմ ունեն, ոչ էլ բողոքական զանգված, որ խոստացված հետընտրական գործողություններն իրականացնի։
-
31.03.2017|
09:55
...թե ընտրություններին մասնակցող դաշինքներից մի քանիսը, որոնք կատեգորիկ դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, «ընդհատակյա» բանակցություններ են վարում` խորհրդարան մտնելուց հետո Սահմանադրությունը փոխելու, կրկին նախագահական կառավարման անցնելու, ռեյտինգայինների «չարաբաստիկ» նորմը վերացնելու ուղղությամբ:
-
28.03.2017|
11:20
...թե Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից «վտակվելու» բուն պատճառը եղել է այն, որ վերջինս «ակնհայտվել» է ՕՐՕ դաշինքը «համակարգելու»-մոդերացնելու, «Ծառուկյան» դաշինքին այն կցելու գործում, ինչի անթույլատրելիության մասին բարձր մակարդակով նրան զգուշացրել են:
-
24.03.2017|
01:36
...թե Հովիկ Աբրահամյանն այս օրերին կրկին ի մի է հավաքել մարզի յուր հավատարիմ գյուղապետերին, հանդիպմանը մասնակցել է նաև եղբայր Ջոնիկը:
-
21.03.2017|
00:49
...թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ:
-
17.03.2017|
00:55
...թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:
-
14.03.2017|
01:17
...թե վերջին շրջանում ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանի և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները չունեն նախկին ջերմությունը՝ ապագա ծրագրերի, նպատակների և հավակնությունների տարբերության պատճառով:
-
10.03.2017|
00:55
...թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի:
-
07.03.2017|
08:02
...թե Օհանյան-Ծառուկյան դաշինքների համակարգումից խոնջացած, սակայն այս փուլում նրանց համատեղ բեմելի գործը չհաջողած Հովիկ Արգամիչն այս օրերին ուսումնասիրում է ընդդիմադիր այլ դաշինքների ռեյտինգային ցուցակները` գտնելու յուղոտ պատառներ, ապագա պառլամենտում «մեսիջներ» փոխանցելու, «թիմային» աշխատանք կազմակերպելու, Կարեն Կարապետյանի վարչապետացումը տորպեդահարելու համար:
-
03.03.2017|
00:24
...թե վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից առաջ ոչ անհայտ «ֆորբսահայ» գործարար Սամվել Կարապետյանը, որպես մխիթարանք (որպեսզի Աբրահամյանները շատ չնեղվեն այդ հրաժարականից և «կուտակումներ» չունենան նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ), սանիկ Արգամ Աբրահամյանի համար բավականին շքեղ առանձնատուն է գնել Մոսկվայի կենտրոնում, որոշ գնահատումներով` մեկ միլիոն դոլար արժողությամբ։